Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի զարգացումն ապահովելու համար Կառավարության որոշմամբ Կրթության և գիտության նախարարությանը կտրամադրվի 40 մլն դրամ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվից:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարության նիստին նշեց, որ նշված գումարով նախատեսվում է Ստեփանակերտի մասնաճյուղի համար կառուցել ուսումնաարտադրական և փորձնական բազա:
«Այդ բազայի շնորհիվ կկարողանանք խթանել գյուղատնտեսության զարգացումը Ղարաբաղում երիտասարդ կադրերի պատրաստումը, ինչպես նաև բազան կօգտագործվի ճանաչողական այցերի համար այլ բուհերի ուսանողների կողմից»,-ասաց նա:
Նախարարը վարչապետին նաև զեկուցեց, որ ծրագիրն իրականացվելու է համաֆինանսավորման սկզբունքով: