Մարտի 14-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա Արթուր Դալալյանը՝ հայտնելով, որ ինքը գազալցակայանում լիցքավորող է աշխատում եւ վնասվածքներն ստացել է գազի բալոնի պայթյունի հետեւանքով:Ոստիկանությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Ապարան-Երևան ճանապարհի 18-րդ կմ-ին՝ Ափնա գյուղի խաչմերուկում գտնվող գազալցակայանում, “”ԳԱԶել”” մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով Արթուր Դալալյանը ստացել է վնասվածքներ:
Պայթել է գազի բալոնը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ