ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄԵՐԸ

Բոստոնի, Լոս Անջելեսի, Նյու Յորքի կինոքննադատները, ինչպես նաեւ կինոյի երկրպագուները Կինոտեսության ազգային խորհրդից (NBR), հրապարակել են 2013-ի լավագույն ֆիլմերը: Կինոքննադատների յուրաքանչյուր խումբ նշել է հաղթողների անուններ տարբեր անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան» եւ «Լավագույն դերասանուհի»: Այսպիսով՝ Նյու Յորքի կինոքննադատները «Տարվա լավագույն ֆիլմ» են անվանել ռեժիսոր Դեւիդ Օ. Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձեւով» ֆիլմը, որի գլխավոր դերակատարներն են Կրիստիան Բեյլը, Բրեդլի Կուպերը, Ջենիֆեր Լոուրենսը: Բոստոնցիները գլխավոր անվանակարգում նախապատվությունը տվել են «Ստրկության 12 տարիներ» ֆիլմին, իսկ Լոս Անջելեսում այդպես էլ չեն կարողացել ընտրություն կատարել «Ձգողականություն» եւ «Նա» ֆիլմերի միջեւ:
Փորձագետների կարծիքով՝ բոլոր այս ֆիլմերը, հավանաբար, կհայտնվեն «Օսկար»-ի գլխավոր թեկնածուների ցուցակում: Մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 2-ին Լոս Անջելեսում: Թեկնածուները կհայտարարվեն հունվարի 16-ին: Լավագույն դերասանը, ըստ բոստոնցիների, Չիվետել Էջիոֆորն է, Լոս Անջելեսում՝ Բրյուս Դերնը, նյույորքցիներն ընտրել են Ռոբերտ Ռեդֆորին: Միակ բանը, որում նրանք բոլորը համամիտ են, այն է, որ Քեյթ Բլանշետն արժանի է «Տարվա լավագույն դերասանուհի» կոչմանը «Հասմիկ» ֆիլմում կատարած դերի համար:

 

 

ՍԵՐՈՎԻ ՆՈՐ ՍԻՐԵԼԻՆ

62-ամյա ճանաչված երգիչ Ալեքսանդր Սերովը ներկայացրել է իր նոր ընտրյալին: Ռուսական էստրադայի վարպետը «Տարվա երգ» մրցանակաբաշխության արարողությանը ժամանել է 17-ամյա ուսանողուհի Ելիզավետա Սեմիչաստնովայի հետ: «Իմ նոր սիրելին է՝ Լիզան,-աղջկան ընկերներին է ներկայացրել Սերովը եւ հավելել,-նա 17 տարեկան է, բայց չես ասի»:
Աղջիկը սովորում է Մոսկվայի հումանիտար համալսարանի փիլիսոփայության, մշակույթի եւ արվեստի ֆակուլտետում եւ պատրաստվում է ճանաչված երգչուհի դառնալ: Ելիզավետան մանկությունից վոկալով է զբաղվում եւ արդեն հասցրել է միջազգային տարբեր փառատոներում մի քանի Գրան պրիի արժանանալ: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Սերովը դժվարությամբ էր հաղթահարում կնոջ՝ Ելենայի հետ բաժանումը, ում հետ 19 տարի էր ապրել: Եվ ասում էր, որ հիասթափված է կանանցից ու վստահ չէ, որ երբեւէ կկարողանա ինչ-որ մեկին նորից սիրել:




Լրահոս