Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվել են մի շարք նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերում:Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Սահակ աբեղա Շաքարյանը, ավարտելով հովվական ծառայությունը Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի հայոց թեմում, ծառայության է կոչվել Արցախի թեմում: Տ. Մովսես քահանա Աշուրյանը, ազատվելով Գուգարաց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է հոգեւոր սպասավորության Վիրահայոց թեմ: Տ. Օշական քահանա Խաչատրյանը, ավարտելով ծառայությունը ՀՀ Զինված Ուժերում, ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում:
Առաքելական Եկեղեցու թեմերում նոր նշանակումներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ