«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Մեզ համար դա ցավոտ թեմա է, իսկ մեր ժողովուրդը շատ է մտահոգված այն փաստով, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին… Չնայած նրան, որ Ռուսաստանը Բաքվին զենք է վաճառում, նա հանձն կառնի իր ստանձնած պարտավորությունները»,- արգենտինական Clarin պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Սա, ի դեպ, առաջին անգամ է, որ նա հրապարակային անհանգստություն է հայտնում ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության առթիվ: Ընդ որում, Ս. Սարգսյանը ՌԴ-ին «ատամ» է ցույց տալիս այն ժամանակ, երբ մյուս կողմից՝ օր առաջ ցանկանում է անդամակցել ԵՏՄ-ին:
Նկատենք, որ նախկինում, դեռ 2010թ. Ուկրաինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նույն Ս.Սարգսյանն այլ կարծիք էր հայտնել. «Այն, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է ձեռք բերում, մեզ համար նորություն չէ, բայց Հայաստանը չի կարող մեղադրել Ռուսաստանին դրա համար, իհարկե մենք կարող ենք դժգոհել, դա մեր գործն է, բայց մեղադրելը սխալ է»: Ստացվում է, որ ինչ-որ բան է փոխվել ՌԴ-ՀՀ փոխհարաբերություններում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։