«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ամսվա կտրվածքով Հայաստանից Բրազիլիա մեկնելու համար վիզա են ստացել մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ, որոնցից մոտ մեկ տասնյակը ՀՀ տարբեր պաշտոնյաներ են։
Այս մասին երեկ մեզ հայտնեցին Հայաստանում Բրազիլիայի դեսպանատնից, երբ հետաքրքրվում էինք, թե ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա լինելու համար ՀՀ քանի քաղաքացի է մեկնել Բրազիլիա, եւ նրանցից քանիսն են պաշտոնյաներ։
Պաշտոնյաների անունները դեսպատնից հրաժարվեցին նշել։ «Չենք կարող անուններ ասել», – պատասխանեց դեսպանատան աշխատակցուհին։ Հարցին՝ իսկ պաշտոնյաները պատգամվորներ էին, թե՞ տարբեր պաշտոնյաներ էին, թե՞ տարբեր պաշտոնյաներ, աշխատակցուհին պատասխանեց. «Տարբեր պաշտոնյաներ՝ մոտ մեկ տասնյակ»։ Այդ մեկ տասնյակից առայժմ պաշտոնապես հայտնի է միայն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի անունը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։