ՓՈԽՎԵՔ, ՈՐ ՀԱՎԱՏԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն ընտրել է իր կարգախոսը` «Հավատանք, որ փոխվենք»: Այս լոզունգով է կուսակցությունը ՀՀ քաղաքացիներից ձայներ խնդրելու: Սակայն ՀՀԿ-ի նոր կարգախոսը շատ արագ շուռ եկավ իրենց դեմ` վերածվելով «փոխվեք, որ հավատանք» կարգախոսի: Ինչո՞ւ, որովհետեւ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը համագումարի ընթացքում հայկական իրականությունից, մեղմ ասած, հեռու է, եւ դժվար է այդքանից հետո փոփոխությունների մասով հույսը կապել հենց ՀՀԿ-ի հետ: Բացի այդ, արդեն հայտնի է, որ ՀՀԿ-ի նոր կարգախոսը վերցված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարգախոսից. «Change We Can Believe In»: Ինչպես ասում են` էլի չստացվեց:




Լրահոս