ՀՀԿ համագումարի օրը լրագրողների աչքից չվրիպեց ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը: Նրա նախկին ենթակաները, անգամ այդ օրը հերթապահություն անող բարձրաստիճան ոստիկանները խուսափում էին բարեւել Սարգսյանին: Տարօրինակ վախով նրանք փորձում էին առավելագույնս չնկատելու տալ նախկին ղեկավարին, թեքել գլուխը` դեմ առ դեմ չհանդիպելու համար: Ի դեպ, Ալիկ Սարգսյանը հրաժարվեց խոսել նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանապետ Մարգար Օհանյանի հայտարարությունների մասին, որոնք մեղադրանքներ էին պարունակում իր դեմ: Հիշեցնենք, որ Օհանյանն ասել էր` Ալիկ Սարգսյանն իրենից անձնական վրեժ է լուծում, քանի որ ինքն ընդդիմացել է նրա վարած քաղաքականությանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ