ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խորհրդարանում երեկ հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն, սակայն այդ միջոցառման մասին որեւէ տող չկա ԱԺ պաշտոնական կայքում: Մինչդեռ մարտի 5-ին նույն դեսպանի հետ հանդիպել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, եւ ԱԺ պաշտոնական կայքը ծավալուն լուսաբանել էր դա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ԱԺ պաշտոնական կայքը տնօրինում է սեփական հայեցողությամբ. անգամ երեկոյան ժամանցի մասին է լուր տեղադրվում: Իսկ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանի գործունեության մասին, ի տարբերություն Է.Շարմազանովի, չկա որեւէ տող: Ս.Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցը բարձրացնելու է: «Սա ոչ թե աշխատանքի վատ կազմակերպված լինելու հետեւանք է, այլ առաջիկա ընտրություններում ԱԺ պաշտոնական կայքը եւս ՀՀԿ-ին ծառայեցնելու մոլուցք»,-ասաց նա:
ՄԻՏՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ