ԷՆԵՐԳԵՏԻԿ ԸՄՊԵԼԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացրին, որ մոտ 10 օր առաջ Երեւանի պետական համալսարանում անվճար բաժանել են «Ռեդբուլ» կոչվող էներգետիկ ըմպելիք: Թե որն է եղել դրա պատճառը, պարզ է` ընկերությունը գովազդում է իր ներկրած ապրանքանիշը: Իսկ թե ինչու է համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը թույլատրել, որ ուսանողներին նման ըմպելիքներ բաժանեն, փորձեցինք ճշտել համալսարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Կարեն Գրիգորյանից: Վերջինս վստահեցրեց, թե նման բան համալսարանի ներսում չի բաժանվել. «Իրա՛նց հարցրեք, թե ինչի են բերել բաժանել, համալսարանի տարածքում հնարավոր է` բաժանեն, ներսում անհնար է, որովհետեւ դրա համար թույլտվություն է պետք, լսարաններում բացառում եմ, իսկ տարածքում 100 տոկոսով չեմ կարող բացառել, շատ բան կարող են խոսել, բայց հո դա այդպես չէ՞»: Մինչդեռ ուսանողներից շատերը մեզ տեղեկացրին, որ հենց համալսարանի շենքում են բաժանվել էներգետիկ ըմպելիքները` դասամիջոցների ժամանակ:




Լրահոս