Շներին հրավիրում են գրադարան` աշխատանքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի գրադարաններից մեկը, օգտվելով Ֆինլանդիայի գործընկերների փորձից, իր մոտ հյուր է հրավիրել ընտանի կենդանիների: Ակցիայի նպատակն է երեխաներին կարդալու հանդեպ սեր արթնացնելը:

«Շունը չի ծիծաղի, եթե երեխան սխալ անի, նա կարող է երկար ժամանակ սպասել, մինչև որ երեխան կարտասանի դժվար բառը, նրան չեն խանգարում խոսքի աննշան դեֆեկտները», – պարզաբանել է գրադարանի ներկայացուցիչը նորամուծությունը: Նշվել է նաև, որ շունը երեխայի վրա հանգստացնող ազդեցություն է գործում, չէ որ դասարաններում հաճախ շատ աղմուկ է լինում:

Ենթադրվում է, որ «գրադարանային շների» տերերն այդ գործունեությամբ կզբաղվեն կամավոր սկզբունքով: Շներին ոչ մի հատուկ պահանջ չի ներկայացվում, հայտնում է vesti.ru-ն:




Լրահոս