ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿՎԵՐԱԶԻՆԻ

Դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում կայացած մամուլի ասուլիսում «Տավուշ» մարզային հեռուստաընկերության լրագրողը մարզպետին հարց տվեց հ/ը` 2014թ. տեխնիկական վերազինման հնարավորության վերաբերյալ: Նշենք, որ փաստացի այդ հ/ը հիմնական սեփականատերն Արմեն Ղուլարյանն է: Տավուշի մարզպետը կա՛մ լավ չլսելով հարցը, կա՛մ չուզենալով ըստ էության պատասխանել, ասաց. «Ուրեմն կաշխատենք, որպեսզի սահմանամերձ գոտում հեռուստաընկերությունը սփռվի»: Հավելենք, որ թեեւ «Տավուշ»-ը համարվում է մարզային հեռուստաընկերություն, սակայն այն չի հեռարձակվում մարզի Բերդի շրջանում, Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվանի եւ Բագրատաշենի ենթաշրջաններում, Իջեւանի եւ Դիլիջանի շրջանների որոշ գյուղերում: Պարզ չէ՝ «Տավուշ» հ/ը թղթակցի հարցն ուղղված էր Արմեն Ղուլարյանին՝ որպես մարզպետի, թե հ/ը փաստացի սեփականատիրոջ:

 

 

ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՆՎՏԱՆԳ Է

Նույն ասուլիսում «Ժողովուրդ»-ը մարզպետ Արմեն Ղուլարյանից հետաքրքրվեց Վազաշեն-Պառավաքար հատվածում կառուցվող նոր ճանապարհի մասին: Մարզպետի խոսքով՝ մասնագետները, ինքը, փոխվարչապետը, նախագծային 2 ինստիտուտ աշխատել են, լուծումը գտնվել է, կառուցվում է անվտանգ ճանապարհ, որը սահմանում իրադրության սրման ժամանակ պետք է ծառայի նաեւ ռազմական նպատակներով: Մարզպետն ասաց, որ Վազաշեն-Պառավաքար հատվածում կառուցվող ճանապարհը եւ Իծաքար-Գանձաքար ճանապարհի նորոգումն իրար հետ կապ չունեն, այնպես չէ, որ մի ճանապարհը կառուցվում է, ուրեմն մյուսի նորոգման համար գումար չի լինի: Նա տեղեկացրեց, որ Վազաշեն-Պառավաքար հատվածում 3.4 կմ ճանապարհի կառուցման նպատակով կծախսվի 400-500 միլիոն դրամ, ծրագրված է առաջիկայում հողային պաստառը կառուցել, որպեսզի գարնանն ասֆալտապատում արվի: Ղուլարյանը նաեւ նշեց, որ այդ անվտանգ ճանապարհը կառուցվում է վտանգավոր գոտում, շինարարական մեխանիզմներն աշխատում են, ըստ էության, կրակի տակ: «Չեմ ասում, թե հիմա ադրբեջանցիները կրակում են, բայց վտանգավոր գոտում է»,-հստակեցրեց մարզպետը: Նա նաեւ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 9-ից սկսվել է Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհի որոշ հատվածների բարեկարգումը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս