Աբովյանցին պատահաբար սպանել է մորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2014 թվականի ապրիլի 18-ին ողբերգություն է տեղի ունեցել:

48-ամյա Գառնիկ Դանիելյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին այն բանից հետո, երբ փորձել է օգնել մորը, սակայն, իր կամքից անկախ, սպանել է նրան:

Այսպես,  Armlur.am-ը տեղեկանում է, որ ըստ նախաքննական մարմնի՝ Գառնիկի մոր ինքնազգացողությունը տանը վատացել է, որի ժամանակ որդին փորձել է մորն օգնություն ցույց տալ և այդ նպատակով նրա թիկունքից ձեռքերով դեպի հետ և վերև է քաշել։

Ըստ փորձագետների՝ այդ ընթացքում մորը պատճառվել է աջից կողոսկրերի պտկային գծով անուղղակի, ձախից առպատային պլեվրայի և թոքահյուսվածքի վնասում, կրծքավանդակի կողմնակի մակերեսին կողոսկրերի ուղղակի կոտրվածքներ, որը բերել է ներքին արյունահոսության՝ անզգուշությամբ առաջացնելով մոր մահը:

Փաստի առթիվ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, և Գառնիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը` պատժվում է ազատազրկմամբ առավելագույնքը 5 տարի ժամկետով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրգործը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրի դատավոր Մխիթար Պապոյանին:




Լրահոս