ՀԱՐՑ. Ես պահքի մեջ եմ, լսել եմ, որ պահքի շրջանում ձուկ ուտել եւ գինի խմել կարելի է: Արդյո՞ք այդպես է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, չի կարելի օգտագործել: Պահքի ժամանակ, ինչպես բոլոր կենդանական ծագման կերակուրները, այնպես էլ ձուկն արգելվում է ուտել: Ձուկը կարելի է ուտել ճրագալույցի երեկոյան` Զատկին նախորդող օրը: Մինչ այդ նաեւ գինի խմել չի կարելի, քանի որ ալկոհոլային խմիչք նույնպես արգելվում է օգտագործել պահքի ժամանակ: Մարդու զգացական դաշտը եւ ցանկությունները ալկոհոլային խմիչքի ազդեցության ժամանակ փոխվում են, իսկ պահքը մաքրման եւ զսպվածության շրջան է մարդու թե՛ մարմնի, թե՛ մտքերի համար:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ գովելի է, որ մեր հայրենակիցների մի մասը հետեւում է հոգեւոր տոնացույցին ու նույնիսկ մինչեւ վերջ ճշտում տվյալ դեպքում պահքի շրջանում իր ունենալիք պարտավորությունները: Ռոզա Դավթյանի հարցի պարզաբանումն էլ կարող է առիթ դառնալ, որպեսզի պահքին հետեւող մեր բոլոր քաղաքացիները տեղեկացվեն իրենց անելիքների մասին: