«Առավոտ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ Վարդենիսի բնակիչները խուճապի մեջ էին. նրանց տեղեկություններ էին հասել, թե Ադրբեջանից լրտեսներ են ներթափանցել ԼՂ եւ Հայաստանի սահմանահատված՝Քարվաճառի ուղղությամբ, որոնց նպատակը խմելու ջրի պաշարները թունավորելն է։ Մինչ վարդենիսցիներն իրենց վարկածներն էին հրապարակում, նույնիսկ հավատացնում, որ տեսել են, թե լրտեսներն օրը ցերեկով ինչպես են շրջել այդ կողմերում, Վարդենիսի քաղաքապետից սկսած մինչեւ բանակի պատասխանատուներ համառորեն հերքում էին այդ լուրերը՝ հավաստիացնելով, որ բնակիչների երեւակայության արդյունք է։
Սակայն նախօրեին ԼՂՀ ՊՆ կայքը պաշտոնապես լուր տարածեց, որ Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, ինչը ժամանակին կանխվել է։
Ուշագրավ է, որ դիվերսանտների մասին ավելի շուտ իմանում են հասարակ քաղաքացիները, քան ԱԱԾ-ն կամ պետական սահմանների համար այլ պատասխանատուներ։ Կամ՝ գուցե իմանում են, բայց մարդկանց շրջանում խուճապ չառաջացնելու համար հերքում են»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: