Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի երկրները հայտարարել են, թե մտադիր են փակել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում: Այս մասին ասված է խորհրդի տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է “Ֆրանս Պրես” գործակալությունը: Համագործակցության խորհրդին անդամակցում են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Օմանը, Քաթարը, Քուվեյթն ու Արաբական Միացյալ Էմիրությունները: Հաղորդագրության համաձայն, կազմակերպության որոշումը կապված է “սեփական ժողովրդի ոչնչացմանը միտված սիրիական իշխող ռեժիմի շարունակվող գործողությունների հետ”:
Պարսից ծոցի երկրները փակում են իրենց դեսպանատները Դամասկոսում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ