Ադրբեջանցի դիվերսանտի կրակոցից վիրավորված հայ կնոջ վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, այսօր` հուլիսի 8-ին, Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին Ադրբեջանի դիվերսիոն խմբի անդամի և հայ զինվորականների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի դիվերսանտը զոհվել է:

Մինչ այդ ադրբեջանցու արձակած կրակոցներից վիրավորվել են հայոց բանակի սպա և մի տիկին:

Armlur.am-ը տեղեկացավ, որ 1972 թվականին ծնված Սարգիս Աբրահամյանը զոհվել է, իսկ 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և ուղղաթիռով տեղափոխվել «Մուրացան» զինվորական հոսպիտալ:

Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` կնոջը վիրահատել են, և նրա վիճակը կայուն ծանր է:

«Մուրացան» զինվորական հոսպիտալից, սակայն, հրաժարվեցին մանրամասներ հայտնել:

Տաթև Հարությունյան




Լրահոս