Վրեժ Գասպարյանը` ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, armlur.am-ին տեղեկացնում են, որ Վրեժ Գասպարյանը մարտի 16-ից ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ` նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Մինչ այդ Վրեժ Գասպարյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Սամվել Նիկոյանի մեկ այլ կարգադրությամբ` Գագիկ Մխեյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում` ազատվելով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումից:




Լրահոս