ԸՆՏՐԱՄՈՒՐԱԲԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Տաշիրի շրջանում «Օրինաց երկիր» կուսակցությունը մարտի 8-ի կապակցությամբ կանանց բացիկներ է բաժանել ու նաեւ մեկ բանկա մուրաբա: Բնականաբար, մուրաբան եղել է Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» ընկերության արտադրանքը: Բայց հետաքրքիրն այն է, որ բնակիչներին մուրաբաները բաժանելու համար նրանցից անձնագրային տվյալներ են պահանջել ՕԵԿ-ից: «Ժողովուրդ»-ի ընթերցողները փոխանցեցին, որ մուրաբաները բավականին անորակ ու անհամ են եղել:




Լրահոս