Մեծ Բրիտանիան Ֆարնբորոյի ավիաշոուին մասնակցելու համար ռուսաստանցիներին մուտքի վիզա չի տրամադրել: Այս մասին հայտնում է Lenta–ն:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դա բացատրել է այն հանգամանքով, որ Ռուսաստանն Ուկրաինայում գործողություններ է ծավալել: Այդ պատճառով էլ ռուսաստանցիներին Ֆարնբորո-2014-ի հրավիրատոմս չի ուղարկվել:
Այս ավիասալոնը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, քանի որ վերջինս ձգտում է արտահանել ոլորտին վերաբերող իր արտադրանքը: