Ո՞Վ Է ՃԻՇՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Reuters գործակալության փոխանցմամբ` Yahoo! ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցի` Facebook-ի` վերջինիս մեղադրելով  հեղինակային իրավունքի տասը պայմաններ խախտելու մեջ: Ընկերությունը պնդում է, որ  Facebook-ն օգտագործում է Yahoo!-ի կողմից պատենտավորված գործիքներն ու դրանց միջոցով իրականացնում գովազդի տեղադրում: Ի պատասխան` Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Մենք հիասթափություն ենք ապրել այն փաստից, որ երկար տարիներ մեզ հետ համագործակցած Yahoo!-ն, որը միայն շահել է մեզ հետ գործակցությունից, որոշել է դատական հայց ներկայացնել»:




Լրահոս