Այսօր` մայիսի 17-ին, քիչ անց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի “Բարգավաճ Հայաստան” կուսակցության համագումարը: Նշենք, որ ԲՀԿ-ի համագումարին հրավիրված է մոտ 9 հազար պատվիրակ եւ համագումարը կայանալու է Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Համագումարին հրավիրված են հյուրեր դրսից` մասնավորապես Ուկրաինայի իշխող Տարածաշրջանների կուսակցությունից, Ռուսաստանի իշխող “Եդինայա Ռոսիա” կուսակցության պատվիրակությունը` Դումայի փոխխոսնակ Սերգեյ Նեվերովի գլխավորությամբ, Խորվաթիայի պատվիրակությունը` նախկին նախագահ ներկայումս Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ստեպան Մեսիչի գլխավորությամբ: ԲՀԿ-ին նաեւ ողջույնի ուղերձ է հղել Չինաստանի կոմունիստական կուսակցությունը: Հայաստանի քաղաքական ուժերից ԲՀԿ համագումարին մասնակցելու են բացառապես խորհրդարանական ուժերը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու:
Մեկնարկում է ԲՀԿ 6-րդ համագումարը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ