Հանրապետության մեծարգո նախագահհարգելի հյուրեր, կուսակից ընկերներԱյսօր ես չեմ նախատեսել մեծ և ծավալուն ելույթ: Իմ ելույթում ես կանգ կառնեմ մի քանի սկզբունքային խնդիրների վրա, կտամ այն հիմնական հարցերի պատասխանը, որոնք այսօր ուղղված են իմ կուսակցությանը: Հաշվի առնելով այն հսկայական հետաքրքությունն ու սպասումները, որ կան ” Բարգավաճ Հայաստան” կուսակցության հանդեպ, ինձանից հետո իմ կուսակից ընկերները մանրամասնորեն կներկայացնեն մեր տեսակետներնու գնահատականները մի շարք այլ կարևորագույն հարցերի շուրջ, կմանրամասնեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթները։Նայենք իրականությանըԱյսօր մենք ինքներս մեզ պետք է հարց տանք.“Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանից դուրս ապրող եւ աշխատող մեր հայրենակիցները հասնում են լրջագույն հաջողությունների՝ կյանքի տարբեր բնագավառներում դառնալով հայտնի դեմքեր, գործիչներ: Ինչպե՞ս է ստացվում, որ հայը, արտագաղթելով օտար երկիր, կարողանում էմեկ-երկու տարում ոտքի կանգնել, աշխատանք գտնել, աշխատատեղեր ստեղծել, պահել իր ընտանիքը, իսկ սեփական երկրում, մեր հայրենիքում չի կարողանում այդ ամենը իրականացնել: Պատասխանը մեկն է. Միջավայրի և պայմանների բացակայությունը: Ուստի, մենք մեր երկրում այսօր ունենք լրջագույն խնդիր՝ ստեղծել համապատասխան պայմաններ, ընձեռել հնարավորություն, որ աշխատող մարդը չմտածի հեռանալու մասին, բարիք ստեղծի մեր երկրումու արժանավայել կարողանա պահել իր ընտանիքը: Մեր երիտասարդներն իրենց ապագան պետք է տեսնեն ու կառուցեն հայրենիքում։Աշխատող մարդը չպետք է կարիքավոր լինի,եւ եթե մենք չենք կարողանում լուծել աշխատատեղերի, զբաղվածության խնդիրը, ապա մենք անընդհատ ստիպված ենք լինելու պայքարել աղքատության դեմ։Արդյո՞ք մեր երկրում հաջողվել է լուծել այդ ռազմավարական լրջագույն խնդիրը։Կարծում եմ` ոչ: Բայց եթե առաջիկայում մենք այդ խնդիրներին համակարգային լուծում չտանք, ապա ստիպված ենք լինելու արձանագրել աղքատության է°լ ավելի մեծ աճ, արտագաղթի է°լ ավելի մեծ տոկոս։Հակիրճ անդրադառնամ համաշխարհայինֆինանսա-տնտեսական ճգնաժամին եւ դրա հետեւանքներին մեր երկրում։2008 թվականից սկսած` համաշխարհային տնտեսական ճգնաժամը իր ազդեցությունը թողեց բոլոր երկրների վրա: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում կառավարություններն իրենց գործարարներին եւ հատկապես միջին եւ փոքր ձեռներեցներին, գյուղացիներին օգնության ձեռք մեկնեցին, գտան օժանդակության տարբեր մեխանիզմներ, որպեսզի մեղմեն նրանց վիճակը: Արդյո՞ք մեր գործարարը զգաց այդ օգնությունը: Ես կրկին հատկապես ուզում եմ շեշտել փոքր ու միջին ձեռներեցին: Եթե խոշոր գործարարը կարող է ինչ-որ մի ժամանակ շահույթ չունենալ, անգամ աշխատել վնասով, ապա փոքր եւ միջին ձեռներեցի համար սա դառնում է լինել-չլինելու խնդիր:Եվ գոնե այդ մարդկանց խնդիրները հաշվի առնելով, պետությունը պետք է այդ խավին որոշակի հարկային եւ այլ արտոնություններ տար, աջակցեր: Հայտնի ճշմարտություն է,որ փոքր բիզնեսն այն միջավայրն է, որից ծնվում և կայանում են խոշոր գործարարները:Սա է կայացման ճանապարհը: Փոքր եւ միջին ձեռներեցությունը նաեւ երկրում նպաստում է միջին խավի կայացման անչափ կարեւոր գործընթացին։ Ուստի, մեր նախընտրական ծրագրում, ամրագրելով առաջիկա հինգ տարիների մեր անելիքները, մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանն ու դրա պետական հովանավորչության մեխանիզմներին։Փաստն այն է, որ մեզանում փոքր եւ միջին բիզնեսը մնաց, բառիս բուն իմաստով, անտեր:Մի զգալի մասը փակվեց և հեռացավ երկրից: Ուզում եմ նորից կրկնել՝ անհրաժեշտ է համապատասխան միջավայր եւ պայմաններ, որպեսզի առաջ գան այն տաղանդավոր եւ շնորհալի գործիչները, որոնք ներկայացնելու են մեր երկիրը: Ահա այս լրջագույն ոլորտումՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը հանդես է գալիս նոր առաջարկով:Մենք պետք է սկզբնական կապիտալիզմից անցնենք մարդկային կապիտալիզմին, այսինքն, ժողովրդական կապիտալիզմին, որի բարիքներից կօգտվեն ոչ թե ընտրյալները, այլ ողջ ժողովուրդը:Ես ինքս հասել եմ հաջողությունների՝ բիզնեսում սկսելով առաջին քայլերից, ուստի հրաշալի տիրապետում եմ երկրի տնտեսական իրավիճակին ոչ թե տեսականորեն, այլ հենց պրակտիկ կյանքից:Եւ վստահաբար ասում եմ, որ հին մեթոդներով մենք այլեւս լուրջ զարգացում չենք կարող ակնկալել։Համակարգային մեր բոլոր փոփոխությունների հիմքում պետք է լինի մարդը: Նա պետք է լինի երկրի գլխավոր հերոսը: Մեր երկրի գլխավոր հերոսը պետք է լինի ոչ թե չինովնիկը, պաշտոնյան, այլ այն մարդը, ով բարիք է ստեղծում երկրի համար, մեր ժողովրդի համար:Արտագաղթի մասինՀարգելի կուսակից ընկերներ, հյուրեր,Այժմ անդրադառնամ այնպիսի լրջագույն խնդրի, ինչպիսին արտագաղթն է։Մեր մեծ հայրենակից Շառլ Ազնավուրի հարցադրումը, թե ինչպե՞ս կանգնեցնել արտագաղթի աղետալի գործընթացը, վստահ եմ, ունի հստակ պատասխան. պետք է ամեն ինչ անել, որ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փոխվի, երկրի գործարար միջավայրը բարելավվի, ստեղծվեն նոր աշխատատեղեր եւ լուծվի ամենակարեւոր խնդիրը՝ զբաղվածության խնդիրը։ Հայ մարդը, եթե աշխատանք ունենա, եթե կարողանա պահել իր ընտանիքը, նա երբեք ու երբեք չի լքի իր հայրենիքը։ Այո, տնտեսությանն անհրաժեշտ են լրջագույն ներդրումներ, դրսի կապիտալ, որպեսզի հնարավոր լինի ստեղծել նոր աշխատատեղեր, եւ որ անչափ կարեւոր է՝ չխանգարեն աշխատող մարդուն եւ չստեղծեն անհարկի խոչընդոտներ: Սա կբերի երկրի տնտեսական վիճակի բարելավման,ինչն էլ, բնականաբար, մարդուն կպահիիր հողի վրա, իր հայրենիքում:Մենք չպետք է մոռանանք, որ մեր երկրի ամենաուժեղ զենքը արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքով ապրող մարդն է՝ ով սիրում է իր հայրենիքը: Եւ այսօր մենք պարտավոր ենք ընդունել, որ մեր երկրի տնտեսական վիճակի կտրուկ փոփոխությունը դարձել է ազգային անվտանգության խնդիր:Հզոր պետություն-զարգացող տնտեսություն-բարեկեցիկ ընտանիք։ Սա° է մեր կարգախոսը եւ մենք գիտենք ինչպես հասնել այդ ամենին։Մի քանի խոսքով անդրադառնամ նաեւ համերաշխության խնդրինՄեր գլխավոր կարգախոսներից է՝ Խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին: Հաջողության է հասնում այն երկիրը, որը կարողանում է համերաշխ մթնոլորտ ձևավորել երկրի ներսում: Ես ինքս իմ ելույթներում բազմիցս շեշտել եմ՝ ո°չ ես, ո°չ ՙԲարգավաճ Հայաստանի՚ որեւէ անդամ երբեք հանդես չենք գալու թշնամանքի դիրքերից որևէ կուսակցության, որևէ գործչի հանդեպ: Մեր գլխավոր խնդիրն է երկրում հաստատել համերաշխության մթնոլորտ, ստեղծել քաղաքակիրթ բանավեճի մշակույթ, լսել միմյանց տեսակետն ու փաստարկները։ Մեր երկրի ներսում մենք չպիտի փնտրենք թշնամիներ։ Ես ուզում եմ հավատալ, որ մայիսի 6-ի ընտրություններից մենք դուրս կգանք ավելի° համախմբված, քանզի ես վստահ եմ, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելու գերխնդիրը համախմբելու է քաղաքական ուժերի մեծ մասին: Ես կրկին հայտարարում եմ. Երկիրն այս վիճակից դուրս բերելու համար մեզ անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա, լայն համախմբում: Եւ, իհարկե, առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին։Գալիք խորհրդարանական ընտրությունները պետք է անցնեն ազատ և արդար: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ընտրությունները լուրջ մարտահրավեր են մեր երկրի համար։ Մեզ պետք է ոչ թե թշնամանքի, այլ սթափ մրցակցության մթնոլորտ: Թշնամանքով երբեք որեւէ խնդիրչի լուծվել եւ չի լուծվելու: Մեկ բան հստակ է՝ արդար մրցակցության, արդար ընտրությունների անցկացման շուրջ պետք է համախմբվիողջ քաղաքական դաշտը, հասարակությունը:Եւ եթե մեզ հաջողվի նման մթնոլորտ ստեղծել,հավատացնում եմ ձեզ, որևէ անլուծելի խնդիրմեր պետությունը չի ունենա: Իրապես, առաջիկա ընտրություններից է կախված՝ թե ինչպիսի՞երկիր ենք մենք ունենալու։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ընտրությունների արդյունքները վստահելի լինեն ժողովրդի համարեւ մեր քաղաքացին զգա, որ իր քվեն պաշտպանվել է։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք անելու ենք հնարավորը՝ ընտրողի քվեն պաշտպանելու համար, ընտրողի իրավունքը պաշտպանելու համար։Եվ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք մեզ հետ պատրաստ են պայքարել հանուն ազատ եւ արդար ընտրությունների՝ մենք համարում ենք մեր դաշնակիցներն ու գործընկերները:Մեր բոլորի գերխնդիրը մեկը պետք է լինի՝ առաջիկա ընտրությունների արդար եւ արժանապատիվ անցկացումը։ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունըամեն-ինչ անելու է մեր ժողովրդի վստահությունը, հավատն ու հույսը արդարացնելու համար։ Դա մեզ համար, անձնապես ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է։ Ես մշտապես ասել եմ, որ մտնելով քաղաքականություն՝ գործիչը պիտի պատրաստ լինի ստանձնելու պատասխանատվություն հասարակության համար եւ նրան հուսախաբ չանելու։ Մենք երբեք մեր ժողովրդին հուսախաբ չենք արել ու չենք անելու։ Ես շնորհակալ եմ ձեզանից այս տարիների վստահության, աջակցության եւ ըմբռնման համար։ Համոզված եղեք՝ մենք արդարացնելու ենք ձեր հույսերը, եւ ես հավատում եմ, որ մենք ունենալու ենք մեր բոլորի երազած բարգավաճ Հայաստանը։Շնորհակալություն։
Գագիկ ծառուկյանի ելույթը ԲՀԿ համագումարում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ