ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակների չափերի մասին։ Ընդհանրապես ի՞նչ չափով է նշանակվում նրանց կենսաթոշակը:
Արմինե Դանիելյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ զինծառայողների հաշմանդամության կենuաթոշակը նշանակվում է հետեւյալ չափերով`
ա) 1-ին խմբի հաշմանդամներին` ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 70 տոկոuի չափով, բայց ոչ պակաu Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված բազային (5800դրամ) կենuաթոշակի 200 տոկոuից.
բ) 2-րդ խմբի հաշմանդամներին` ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 60 տոկոuի չափով, բայց ոչ պակաu բազային կենuաթոշակի 150 տոկոuից.
գ) 3-րդ խմբի հաշմանդամներին` ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի 40 տոկոuի չափով, բայց ոչ պակաu բազային կենuաթոշակից:
Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայացված պատասխանից արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ սահմանված կենսաթոշակի չափը, մեղմ ասած, բավարար չէ: Իհարկե չմոռանանք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը անցյալ տարի խոստացավ բարձրացնել զինծառայողների աշխատավարձը։ Իսկ ՀՀ կառավարությունը մերժեց զինծառայողների եւ նրանց ընտանիքների՝ մասնավորապես հաշմանդամ զինծառայողների կենսաթոշակների բարձրացման մասին որոշման նախագիծը:
ՀԱՐՑ. Ունեմ կազմակերպություն եւ հանգամանքների բերումով սահմանված ժամկետներում չեմ վճարել պետական տուրքը։ Եթե ես ուշացրել եմ վճարը, հնարավո՞ր է տույժ կամ տուգանք կիրառվի, թե ոչ։
Միսակ Գրիգորյան (50 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Գրիգորյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ: Պետտուրք գանձող պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաեւ դրանց համար նույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում: Նույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:
ՀՀ հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անկախ քաղաքացիների կամքից պետական տուրքը պարտադիր բնույթ է կրում։ Իսկ բացառությունները կատարվում են կառավարության որոշմամբ: Օրինակ` մինչեւ 2013թ. հունվարի 1-ը գործող, բայց արտոնագրի ժամկետն ավելի շուտ լրացած խաղատների տերերին հնարավորություն է տրվում տարեկան պետտուրքի գումարից ավելի քիչ գումար վճարել եւ շարունակել գործունեությունը։