Մոսկվան դիտարկում է Ուկրաինային կետային հարվածներ հասցնելու հարցը՝ ի պատասխան Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքի ռմբակոծման: Այս մասին, Կրեմլին մոտ աղբյուրներին հղում անելով, գրում է Коммерсант թերթը:
Կիրակի առավոտյան ուկրաինական բանակի և զինյալների միջև «իզվարինո սահմանապահ կետի վերահսկողության համար մարտի ժամանակ ուկրաինական կողմի արձակած ականը պայթել է Դոնեցկի Բայթյան 47 հասցեով գտնվող շենքի վրա: Պայթյունից զոհվել է տեղի բնակիչ՝ 1967թ. ծնված Անդրեյ Շուլյատևը: Եկրոյի տեղաբնակ կանայք վնասվածք են ստացել:
Ռուս իրավապահները Դոնեցկի տարածքում 7 122 միլիմետրանոց ականներ են հայտնաբերել: Այս կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
Երեկ ուկրաինական զինվորականներն ու ՆԳՆ-ն հայտարարել են, որ ուկրաինացի ուժայինները չեն ռմբակոծել Ռուսաստանի տարածքը: