Կիրակի գիշերը Կրասնոդարում սպանված 19-ամյա երիտասարդի սպանության առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախնական տվյալներով՝ զոհվածը բռնքամարտի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի անդամ էր. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Սպանվածի մարմինը՝ պարանոցի հատվածում ծակող կտրող վնասվածքով, հայտնաբերվել է Կրասնի փողոցի անցումներից մեկում», – ասվում է ոստիկանության հայտարարությունում:
Քննության վարկածով՝ սպանությանը նախորդել է պարտքի հետ կապված միջադեպ: Զոհվածը 25-ամյա ընկերոջ հետ հանդիպման է կանչել մեկ այլ երիտասարդի, որպեսզի համոզեն նրան վերադարձնել իրենց ծանոթ աղջկա պարտքը:
Բռնկված վեճի ժամանակ երիտասարդը դանակով հարվածել է 19-ամյա երիտասարդին և հեռացել: Մարդասպանի անձը և նրա գտնվելու վայրը պարզվում են: