Դեղագործական կորպորացիան 0.5 մլրդ դոլար կաշառք է բաժանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի իշխանությունները մեղադրում են բրիտանական մասնավոր խուզարկու Փիթեր Համֆրիին և նրա կնոջը՝ ամերիկուհի Յույ Ին Ցզենին, դեղագործական GlaxoSmithKline (GSK), ընկերության օգտին մասնավոր անձանց ապօօրինաբար լրտեսելու մեջ, տեղեկացնում է BBC News-ը:

Դատախազության տեղեկությամբ, նրանք ապօրինաբար Չինաստանի քաղաքացիների անձնական տվյալներ են հաղորդել՝ անձնական շահի համար, տեղեկացնում է գործակալությունը:

Խամֆրին և իր կինը փորձել են պարզել, թե բրիտանական կորպորացիայի չինական մասնաճյուղի աշխատակիցներից ով է տեղեկատվություն տարածել՝ GSK-ի կողմից բժիշկներին և պաշտոնյաներին կաշառելու մասին: GlaxoSmithKline-ը վարձել էր Համֆրիի ChinaWhys ընկերությունը ներքին հետաքննություն իրականացնելու նպատակով:

GSK-ի չինական մասնաճյուղի նախկին մենեջեր բրիտանացի Մարկ Ռեյլին մեղադրվել է կոռուպցիոն ցանց ստեղծելու մեջ, որի շնորհիվ կորպորացիայի վաճառքներն աճել են 100 միլիոն դոլարներով: Դատախազությունում կարծում են, որ դեղագործական հսկան չինական բժիշկների և պաշտոնյաներին է փոխանցել 320 մլն ֆունտ ստերլինգ (մոտ 500 մլն դոլար):




Լրահոս