Վրաստանում 3 տոննա ադրբեջանական հերոին է առգրավվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաիձեին և նրա գերատեսչությանը՝ թմրանյութերի աննախադեպ քանակի առգրավման կապակցությամբ. տեղեկացնում է Новости Грузия-ն:

Անցած ուրբաթ՝ հուլիսի 11-ին, ոստիկանները Վրաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող մեքենայի մեջ հայտնաբերել են հեղուկ հերոինի մեծ խմբաքանակ:

Թմրանյութը տեղափոխում էին հեղուկ օճառի 30-լիտրանոց տարաներով: Մաքսանենգ բեռի ընդհանուր քաշը 2,79 տոննա էր:

«Նման քանակությամբ թմրանյութերի առգրավումը Վրաստանի համար աննախադեպ է: Նախնական տվյալների համաձայն՝  առգրավված նյութը պարունակում է 80% մաքուր հերոին, որի շուկայական գինը կազմում է հարյուրավոր միլիոն դոլարներ»- հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն:




Լրահոս