Ավստրալական Պերտ քաղաքում ուժեղ փոթորիկ է: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, բնական աղետը հարվածել է բնակավայրին, որը գտնվում է երկրի արևմտյան շրջանում:
Ցերեկն այնտեղ փոթորիկ է առաջացել, որը տապալել է ծառեր և պոկել տների տանիքները: Քամու արագությունը քաղաքում հասնում էր ժամում 85 կմ-ի:
Արդյունքում տասնյակ տներ և հիմնարկներ մնացել են առանց էլեկտրականության: Երկու մարդ զոհվել է, քանի որ նրանց կյանքը կախված է եղել էլեկտրականության բացակայության պատճառով անջատված բժշկական սարքերից: