armlur.am-ի տեղեկություններով “Ժառանգություն” կուսակցության համամասնական ցուցակից հանվել է ռադիոլրագրող Արաքս Պողոսյանի անունը: Նշենք, որ երեկ հրապարակված կուսակցության համամասնական ցուցակում Արաքս Պողոսյանը 17-րդ տեղում էր: Հիշեցնենք, որ տարածված տեղեկությունների համաձայն, երեկ “Ժառանգության” քաղխորհրդի կողմից հաստատված համամասնական ցուցակն այժմ քննարկվում է “Ազատ դեմոկրատների” հետ եւ հնարավոր է այն փոփոխությունների ենթարկվի:
Արաքս Պողոսյանն այլեվս ցուցակում չէ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ