Հուլիսի 16-ին Բրյուսելում կսկսվի Եվրամիության գագաթաժողովը, որին կքննարկվի իրավիճակն Ուկրաինայում և Մոսկվայի հանդեպ առևտրատնտեսական պատժամիջոցների կիրառման հարցը:
Ինչպես ИТАР-ТАСС-ին հայտնել է ԵՄ-ում Արևմտյան Եվրոպայի պետություններից մեկի մշտական ներկայացուցչության դիվանագիտական աղբյուրը, միության 9 անդամ-երկրներ պատրաստ են արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման փորձերը:
«Ֆրանսիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովենիան, ինչպես նաև ԵՄ-ում նախագահող Իտալիան այս պայմաններում հիմքեր չեն տեսնում պատժամիջոցներ կիրառելու համար և գագաթաժողովին հանդես կգան դրա դեմ», – պարզաբանել է աղբյուրը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառելու որոշումը գագաթաժողովին կարող է ընդունվել միայն միաձայն՝ ԵՄ անդամ բոլոր 28 երկրների համաձայնության պայմաններում: