ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարները համամասնական ընտրացուցակում տեղ զբաղեցրած բոլոր թեկնածուներից հրաժարականների դիմումներ են վերցրել: ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի ղեկավարներն այսօրվանից նախապատրաստվում են հնարավոր տհաճ անակնկալների: Նրանք մեկ առ մեկ ստորագրել են տալիս դիմումի ձեւ` ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին: Պարզապես այնտեղ բաց է թողնված ամսաթիվը: Սա արվում է, որպեսզի հետագայում իրեն «խելոք չպահող» ցանկացած պատգամավոր «ինքնակամ» զրկվի մանդատից: Ի դեպ, այս ավանդույթը հայրենի քաղաքական դաշտում արմատավորված է տարիներ շարունակ:




Լրահոս