Ո՛չ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ էլ նրա եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, այլեւս պատգամավոր չեն դառնա: Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում ՀՀԿ-ն որոշել է Աբրահամյան եղբայրների փոխարեն առաջադրել Կարինե Պողոսյանին: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀՀԿ-ի այս անհայտ թեկնածուն Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրենն է՝ մասնագիտությամբ ֆիզիկոս: Պարզապես ընտրվել է չեզոք մարդ, որը չի ընկալվում որպես արտաշատյան որեւէ կլանի ներկայացուցիչ: Հայտնի է, որ Արտաշատում Հովիկ Աբրահամյանն իր թեւն ունի, Ալիկ Սարգսյանը` իր, Հովհաննես Ղազարյանը` հայտնի Գազի Հովոն` իր, դե մարզպետ Էդիկ Բարսեղյանն էլ` պաշտոնապես իր: Սրանք միայն ՀՀԿ-ի «թեւերն» են: ԲՀԿ-ն էլ այնտեղ ներկայացված է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի դեմքով:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ