ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության առաջին դեմքերի` նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ունեցվածքի, բիզնեսների եւ եկամուտների մասին «Ժողովուրդ»-ը բազմիցս է գրել: Պարզվում է՝ նրանց ոչնչով չեն զիջում նաեւ իրենց աշխատակազմերի ղեկավարները:

Այսպես. նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2011թ.-ից, իր հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրել է 2014թ. տարվա փետրվարին: Ըստ այդմ` 2013թ. սկզբում նա ունեցել է երկու բնակարան եւ երկու ավտոտնակ, սակայն արդեն տարվա վերջում մնացել են մեկական: Մեկ բնակարանն օտարվել է 72 մլն դրամով, իսկ մեկ ավտոտնակը` 7 մլն 200 հազարով: Իր հաշվին Վիգեն Սարգսյանն ունի 5000 եվրո, 45 000 դոլար եւ 30 մլն դրամ: Անցած տարի աշխատանքի վարձատրության եւ գույքը օտարելուց ստացված եկամուտի շնորհիվ վաստակել է 88 մլն դրամ:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի հայտարարագիրը թերեւս ամենաթարմն է. ներկայացված է 2014թ. ապրիլին: Պաշտոնյայի գույքի ու ունեցվածքի մասին մամուլը բազմիցս է անդրադարձել, սակայն ըստ պաշտոնական ներկայացված տվյալների` Դ. Հարությունյանն ունի 6 բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, մեկ այգետնակ եւ մեկ հողամաս: Նա իր հաշվին ունի 6 մլն 500 հազար դրամ եւ 20 հազար դոլար: Իսկ մեկ տարում նրա եկամտի աղբյուրը եղել է աշխատավարձը:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նույնպես նորանշանակներից է: Նա հաշվետու տարվա 2013 թվականի վերջին ունեցել է 6750 եվրո, 70 հազար դոլար եւ 16 մլն 780 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում նա 7 մլն դրամից ավելի գումար է վաստակել:




Լրահոս