ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԱԲԵԲԱՅԻ ԶՈՀԸ

Վերջին շրջանում բավականին հաճախ են լինում դեպքեր, երբ փորձում են օգտագործել հայտնի մարդկանց անունները` դրամաշորթության համար: Այս անգամ զոհը երգիչ Մարտին Մկրտչյանն է:
Մարտինի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը ESem.am-ի հետ զրույցում նշել է, որ Մարտինի անունից զանգել են մի քանի խոշոր ընկերությունների տնօրեններին եւ խնդրել գնել համերգի տոմսերը: Նրանք ներկայացել են հենց Մարտինի անունից, եւ ասել, թե ամսի 27-ին համերգ է լինելու, հետո տոմսեր են տարել եւ վաճառել, մենք շատ պատահաբար իմացանք այս մասին ու շատ զայրացած ենք: Պրոդյուսերի փոխանցմամբ` իրենք ունեն այն մարդու հեռախոսահամարը, ով զանգել է Մարտինի անունից, սակայն նա չի պատասխանում իրենց զանգերին: Արմինն առայժմ չգիտի, թե ինչ միջոցառումներ կձեռնարկեն, բայց հարցն այդպես չեն թողնի, քանի որ երգչի պատվի, անվան խնդիրն է:

ԿՈԼԱ` ԿԱՐՏՈՖԻԼԻՑ

Բելառուսում կոլա կստանան կարտոֆիլից: Զովացուցիչ ըմպելիքներ արտադրողները հուսով են, որ իրենց նոր գյուտը կստվերի ամերիկյան համանման շուկան:
Կոլայի բանաձեւը, որը կկոչվի «Միկոլա», ներմուծվել է 4 տարի առաջ՝ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի գիտագործնական կենտրոնի լաբորատորիայում:
Արդեն մտածել են շուրջ 10 բաղադրատոմս: Հեղինակները շեշտը դնում են դասական տարբերակի վրա՝ հակախումհարային ու հակաբորբոքային:
Ներկայում արտադրողի փնտրտուքների մեջ են՝ ըմպելիքն արդյունաբերական ծավալներով արտադրելու համար:

ԲԻԲԵՐԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ

Հանրաճանաչ կանադացի երգիչ Ջասթին Բիբերը խուսափել է իր հարեւանի տան վրա ձվեր նետելու պատճառով հետապնդումից եւ Կալիֆոռնիայի դատարանի առջեւ կկանգնի միայն վանդալիզմի մեղադրանքով, ինչը մանր հանցանք է համարվում: Արտասովոր հարձակումը տեղի է ունեցել տարվա սկզբին: Բիբերի՝ Կալիֆոռնիա Կալաբասաս քաղաքի հարեւանը բողոքել է, որ երգիչը ձվեր է նետել իր տան վրա եւ 400 դոլարի չափով վնաս հասցրել իրեն: Միջադեպը նկարահանվել է տեսախցիկով:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հետաքննությունն այսքան ձգձգվել է, քանի որ դատախազները չէին կարողացել որոշել, թե ինչ մակարդակի մեղադրանք պետք է ներկայացվի Բիբերին:

ՆՈՐ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպա Կրուսը կխաղա Սաշա Բարոն Քոենի «Գրիմսբի» նոր կատակերգությունում:
Ֆիլմում կնկարահանվի նաեւ բրիտանացի դերասան Մարկ Սթրոնգը («Շերլոկ Հոլմս», «Աստղային փոշի»), իսկ ռեժիսորը Լուի Լետերյեն է:
Ֆիլմի արտադրությունը կսկսվի արդեն այս ամռանը՝ Մեծ Բրիտանիայում եւ Հարավային Աֆրիկայում:Պրեմիերան կկայանա հաջորդ տարվա հուլիսին:

ԴԱՄԲՈ ՓՂԻԿԸ

Ամերիկյան «Disney» ընկերության ամենահայտնի ու սիրված մուլտֆիլմերից մեկի` «Դամբո»-ի մասին ֆիլմ է նկարահանվելու։ Երկարականջ կրկեսային փղիկի մասին ֆիլմը կտեւի 1 ժամից մի քիչ ավելի։ Ֆիլմի պրոդյուսերը կլինի Ջասթին Սփրինգերը, իսկ սցենարով կզբաղվի «Տրանսֆորմերներ» ֆիլմաշարի սցենարիստ Էռն Կրյուգերը։
Աղբյուրը հավելում է, որ «Դամբոն» 1941 թվականին թողարկված ամերիկյան անիմացիոն կինոնկար է, որը նկարահանել է Ուոլտ Դիսնեյը։ Այն Դիսնեյի դասական անիմացիոն ֆիլմերից չորրորդն է։ «Դամբոն» պատմում է արտասովոր երկար ականջներով փղիկի մասին, որը փորձում է պաշտպանվել շրջապատի ծաղրուծանակից եւ գտնել իր երջանկությունը։

 




Լրահոս