Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԱԺ-ում եւ կառավարությունում Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը նույն պետհամարանիշը երկու տարբեր մեքենաների վրա է փակցրել: Օրենքի խախտումը, սակայն, ավելի տպավորիչ է դառնում, երբ պարզվում է, որ Սերգեյ Լոքյանը ԱԺ-ին պատկանող պետհամարանիշերը գործածում է կառավարությունից հատկացված մեքենաների վրա: