Չորեքշաբթի Ռուսաստանի մայրաքաղաքում կհայտարարվի սգո օր՝ բազմաթիվ զոհերի պատճառ դարձած մետրոյի աղետի պատճառով. հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Քաղաքապետը հայտարարել է, որ վթարված գծի երթևեկությունը շուտ վերականգնել չի ստացվի. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Սոբյանինի խոսքով՝ վթարի պատճառները բացահայտելուց հետո մեղավորները քրեական պատասխանատվության կենթարկվեն:
Նա հավելել է, որ մինչ վթարի հետևանքների վերացումը մայրաքաղաքի այդ հատվածում կաշխատեն հատուկ ավտոբուսներ:
Փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը հայտնել է լրագրողներին, որ մետրոյի վթարի արդյունքում բոլոր զոհվածները գտնվում էին առաջին վագոնում: Նա նշել է, որ վագոնավարը ողջ է և գտնվում է հիվանդանոցում: