Ճապոնիայում բժիշկները հաջողությամբ վիրահատել են 109-ամյա մի կնոջ, ով տառապում էր կույրաղիքի սուր բորբոքումից: Վիրահատությունը տեւել է 25 րոպե, քանի որ բժիշկները մտավախություն ունեին, որ Ճապոնիայի ամենատարեց հիվանդի սիրտը կարող է չդիմանալ վիրահատությանը: Վիրահատությունից մի քանի օր անց կինը դուրս է գրվել հիվանդանոցից եւ իրեն լավ է զգում: Վերջին տվյալների համաձայն` Ճապոնիայի բնակչության ավելի քան 23%-ը 65 տարեկանից բարձր է, իսկ ավելի քան 50 հազ. մարդ գերազանցել է 100 տարին:
ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ