ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Taraf օրաթերթին տված հարցազրույցում հայտնի պատմաբան Թաներ Աքչամն ասել է. «Թուրքիան կարող է չասել «ցեղասպանություն» բառը, բայց պետք է ներողություն խնդրի»: Նա հիշեցրել է, որ Աթաթուրքը հայերի սպանություններն ամոթալի իրադարձություն էր կոչել: «Թող թուրքական կառավարությունն էլ գոնե «ամոթալի գործողություն» ասի: Հայերի 90%-ը սպասում է «մեծ ամոթ է», «ներողություն ենք խնդրում» արտահայտություններին»,-ասել է Աքչամը: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունումից հետո հայերին փոխհատուցում տալուն` պատմաբանը հիշեցրել է, որ Աթաթուրքը Սամսունում քուրդ աղաներին գրած նամակում ասել է. «Հայերը կգան, իրենց ունեցվածքը ձեզնից կվերցնեն»: Թեպետ նշել է, որ ունեցվածքի վերադարձը հնարավոր չէ, եւ այդ հարցը ժամանակի հետ երկու կառավարությունները կլուծեն բանակցությունների միջոցով:




Լրահոս