Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից 35-ամյա մայոր է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, մարտի 19-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈւ զինծառայող: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը, Ժամը 14.20-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արտակ Մնացականի Շահբազյանը: Կատարվում է հետաքննություն: 35-ամյա մայորը, ով Արարատի քաղաքացի էր, տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, ուր 5 րոպե անց մահացել է: 




Լրահոս