Մոսկվայի մետրոյում վթարի պատճառով զոհվել է 22 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ԱԻՆ-ը հաստատել է, որ վթարի պատճառով մոսկովյան մետրոյում զոհվել է 22 մարդ:

ԱԻՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշևսկին լրագրողներին հայտնել է, որ 22 մարդ ստացել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: 129 մարդ հոսպիտալացված է Մոսկվայի բուժհիմնարկներում:

Ավելի վաղ ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը հայտնել էր, որ դեպքի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են, և սկսվում է վնասված հատվածի վերանորոգումը: Մինչ այդ վագոններից տարհանվել էր 200 մարդ:

Այսօր՝ հուլիսի 16-ին, Ռուսաստանի մայրաքաղաքում սուգ է հայտարարվել: Մոսկվայում հետաձգվել են բոլոր մշակութային միջոցառումները. տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:




Լրահոս