Այսօր՝ հուլիսի 17-ին, կյանքի 80-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը:
«Գրքի նկարազարդումը կյանք է: Նկարազարդման համար անհրաժեշտ է, որպեսզի աբողջությամբ մտնես ստեղծագործության էության մեջ, ընկալես հեղինակի ասելիքը, պետք է աշխատես՝ համառորեն աշխատես»,-ասում էր նկարիչը: Հենրիկ Արամի Մամյանը ծնվել էր 1934 թ. ապրիլի 24-ին Երևանում:
•1953 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանը
•1959 թվականին` Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը
•1960-1964 թթ. դասավանդել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում
•1963 թվականից` Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր` 1990 թվականից
•1991 թվականից` ԵՊՃՇԻ-ում, ամբիոնի վարիչ 1991 թվականից: Հենրիկ Մամյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Աշխատել է գրքային գրաֆիկայի, մոնումենտալ եւ հաստոցային գեղանկարչության ասպարեզներում։ Ձեւավորել է մոտ 90 գիրք։
•Վահագն Դավթյանի «Ասք սիրո եւ սրի», 1968, լինոփորագրություն
•Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված», 1968-1977, ցինկոգրաֆիա
•Լեւոն Շանթի «Հին աստվածներ», 1969-1974, ցինկոգրաֆիա
•Դանիել Վարուժանի «Հարճը» (1979, ցինկոգրաֆիա, 1979-ին Մոսկվայում կայացած գրքի համամիութենական ցուցահանդեսում արժանացել է դիպլոմի)
•Ավետիք Իսահակյանի «Աբու-լալա Մահարի», 1987, օֆորտ, աքվատինտա
•Ռ. Գարանյանի «Հոգու հրկիզումները», 1996, տուշ
•Հովհաննես Թումանյանի «Անուշ», 1987-2005
•Միխայիլ Լերմոնտովի «Մծիրին»
•Գեւորգ Էմինի «Հավերժի ճամփորդը»
•Ղազարոս Աղայանի «Անահիտը»
•«Գիրք Դավիթ Սաղմոսացի», 2003-2004
Նրա հաստոցային գրաֆիկական գործերից են`
•«Ձմեռ», 1981
•«Լուսին», 1983
•«Հայ ժողովրդի պատմությունից» նկարաշարը
1996 Հեղինակ է նաեւ բազմաթիվ մատենանիշների, մոնումենտալ երփնագիր աշխատանքների:
1965-ին նկարիչ Հովհաննես Մինասյանի հեղինակային համագործակցությամբ ստեղծել են Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» եռանկարի 3-րդ մասի որմնանկարները (2000-2002, Երեւան,Կասկադ):
Կոմիտասի 100-ամյակին Բեյրութում կազմակերպված մրցույթում «Կոմիտաս» եռանկարն արժանացել է 2-րդ մրցանակի։ Նկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Բաքվում (1975), Կիրովականում (1980), Լենինականում, Երեւանում (1981, 1985, 2004[3]), Վարշավայում (1984),Բելգրադում (1991): 1983-ին շնորհվել էՀԽՍՀ վաստակավոր նկարչի, իսկ 2010-ին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի կոչում: