Գագիկ Խաչատրյանին պատկանող սուպերմարկետում անորակ ապրանք են վաճառել ու հետ չեն վերցրել. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ի ընթերցողներից մեկը, զանգահարելով խմբագրություն, պատմեց «Նոր Զովք» սուպերմարկետի՝ Ավանի մասնաճյուղի մենեջերի ոչ ճիշտ պահվածքի և վերաբերմունքի մասին:

Խնդիրն այն է, որ մեր ընթերցողն այդ սուպերմարկետից գնել է 2 հյութ, որոնք, սակայն, տուն տանելով, պարզել, որ դրանցից մեկը թթված է և պիտանի չէ օգտագործման համար: Նույն պահին նա անդորրագրով գնացել է խանութ և մենեջերին խնդրել հետ վերցնել հյութը: Սակայն մենեջերը, այն հետ վերցնելու կամ որևէ բացատրություն տալու փոխարեն, սկսել է վիճաբանել և վստահեցնել, թե այն թթված չէ և հետ չեն վերցնի:

Armlur.am-ը կապ հաստատեց այդ մասնաճյուղի մենեջեր Յանայի հետ, ով հաստատեց, որ այսօր նման դեպք եղել է, սակայն արդարացավ, թե ինքը հետ չի վերցրել հյութը, քանի որ այն թթված չի եղել, նույնիսկ վստահեցրեց, թե հենց հաճախորդի ներկայությամբ խմել է հյութից:

Նշենք, որ նման դեպքերում սուպերմարկետն իրավունք ունի վերցնել հաճախորդների վերադարձրած ապրանքն ու այն հետ ուղարկել արտադրողին:

Հավելենք, որ մամուլում մշտապես տեղեկություններ են տարածվել, թե «Նոր Զովք» սուպերմակետը պատկանում է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:




Լրահոս