Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը լավ չէ, նա ինսուլինի կարիք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոկսվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Այս մասին տեղեկացնում է նրա ընկեր Մացակ Փոլադյանը` Հայրապետյանի անունով բացված համացանցի էջի միջոցով:

«Լևոն Հայրապետյանի հավատարմագրված անձ և ընկեր Մացակ Փոլադյանը քիչ առաջ զրուցել է Հայրապետյանի փաստաբանի հետ, ով այս պահին պատրաստվում է բողոքարկել բասմանյան դատարանի որոշումը վերադաս դատարան՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, բացի այդ՝ պաշտպանը հայտնել է, որ Լևոնի առողջական վիճակը լավ չէ, նա տատապում է շաքարային դիաբետով, ունի ինսուլինի կարիք և գտնվում է հոգեպես ընկճված վիճակում:Լևոնը վերջերս տարել է ինսուլտ, և եթե չլինի բժիշկների հսկողության տակ դժվար այդ անմարդկային պայմաններում կարողանա դիմանալ սպասվող պայքարին…», – նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս