Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Երկրապահ» կամավորականների միությունը նիստ է հրավիրել, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայոց բանակի 20-ամյակի առիթով հոբելյանական հուշամեդալներով պարգեւատրել է վարչության 77 անդամներին: ԵԿՄ նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանը մեզ հայտնեց. «ԵԿՄ վարչության օրակարգում վարչության նախագահի աշխատանքային ծրագրերի հաստատումն էր: Այդ ընթացքում վարչության նախագահի միջնորդությամբ Սեյրան Օհանյանը փաստացի ազատամարտին մասնակցած վարչության անդամներին պարգեւատրել է «Բանակի 20-ամյակի հուշամեդալով»»: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուշամեդալներ են ստացել մարդիկ, ովքեր պատերազմի հետ կապ չեն ունեցել. օրինակ` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Լեռնիկ Լալայանը, Արթուր Մկրտչյանը (Մանվել Գրիգորյանի թիկնապահ Ճուտը) եւ Արա Մինասյանը (Սերժ Սարգսյանի խնամին): Ավելին, տեղեկացանք նաեւ, որ առաջարկ է եղել ԵԿՄ-ում բոլոր ազատամարտիկներին անխտիր պարգեւատրել հոբելյանական հուշամեդալով, սակայն չի ընդունվել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ