Վրաերթի են ենթարկել 16-ամյա մի պատանի եվ 17-ամյա մի աղջիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունից աrmlur.am -ին հայտնում են, որ Մարտի 21-ին՝ ժամը 12.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 9/1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա մի պատանու և, թողնելով պատահարի վայրը, հեռացել: Նույն օրը՝ ժամը 17.00-ին, “ԳԱԶ-32213” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 36/4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:




Լրահոս