ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության զոհերի հիշատակը կոգեկոչեն ապրիլի 25-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան և Արցախի ներկայացուցչության ջանքերով Կոնգրեսի “Քենեդի” դահլիճում Ապրիլի 25-ին կկազմակերպի Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություն, տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը: Միջոցառումը վարելու է Գլենդել քաղաքի քարտուղար Արտաշես Քասախյանը: Մասնակցելու համար հրավիրվել են բազմաթիվ ամերիկահայեր և ցեղասպանությունների դեմ պայքարող գործիչներ, Ներկայացուցիչների պալատի անդամներ և սենատորներ` միասին պահանջելու Հայոց ցեղասպանության արդար հատուցում: Արևելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը կատարելու է Սենատի ժողովի բացման աղոթքը: Հիշեցնենք, որ վերջերս Սենատին են ներկայացվել Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պահանջող, ինչպես նաև Թուրքիայում գտնվող քրիստոնեական եկեղեցիները և դրանց գույքը հայերին վերադարձնելու վերաբերյալ բանաձևեր:




Լրահոս