Այսօր կառավարության շենքի դիմաց հասարակական կարգը պահպանում էին նաեվ կին ոստիկանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա կառավարության նիստի ժամանակ դրսում կրկին բողոքի ակցիա էր: Ակցիայի ժամանակ հասարակական կարգի պահպանման աշխատանքներ իրականացնող տղամարդ ոստիկաններին այս անգամ միացել էին նաև կին ոստիկաններ: Կին ոստիկանները հարցազրույց տալուց հրաժարվեցին, սակայն նրանցից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ դա իրենց աշխատանքն է և պատվով կկարողանան իրականացնել: Նշենք, որ կին ոստիկանների` դրսում աշխատելը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմի Գասպարյանի մտահաղացումն է, և առաջիկայում ստեղծվելու է ոստիկանության “Հատուկ ստորաբաժանում”, որտեղ աշխատելու են մեծ թվով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ ամեն հինգշաբթի` կառավարության նիստի ժամանակ, կառավարության շենքի դիմացը տեղի է ունենում բողքի ակցիա: Այս անգամ էլ բողոքի ակցիան իրականացնում էին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, թոշակառու օդաչուները, Դալմայի այգիների հողօգտագործողները, և “Հույսի ավան”–ի բնակիչները:




Լրահոս