Ավտովթար Արմավիրում. (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.00-ի սահմաններում Արմավիրի մարզի Արմավիր գյուղից դեպի Ջանֆիդա գյուղ տանող ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում միմյանց են բախվել 38-ամյա Էդուարդ Բշարյանի վարած “ԳԱԶ 3110” մակնիշի 19 ՍՕ 295 համարանիշի եւ Գևորգ Պողոսյանի վարած “ԳԱԶ 53” մակնիշի 06 ՍԼ 427 համարանիշի ավտոմեքենաները: Ավտովթարի հետևանքով “ԳԱԶ 3110” մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ նրա ուղևորներ 63-ամյա Քյարամ Ալոյանն ու 60-ամյա Դշա Բշարյանը, ինչպես նաև “ԳԱԶ 53”-ի ուղևորներ 23-ամյա Ադո Նադոյանը եւ 41-ամյա Վաչագան Նադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ ավտովթարի վայրում աշխատել է նաև փորձագետ Ա.Ղարիբյանը:




Լրահոս