ԳՆԱՑ ՈՐՍԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տարածված այն տեղեկատվությունը, որ օրերս Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ, վերջին նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Պուտինի հետ: «Այո՛, մարտի 15-ին կայացել է Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի տետ-ա-տետ հանդիպումը: Այս հանդիպումը նրանց հերթական հանդիպումներից էր»,-Tert.am-ին ասել է Սողոմոնյանը` հավելելով, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե հանդիպմանը քննարկվել է Հայաստանի նախընտրական իրավիճակը, չի համապատասխանում իրականությանը:
Մոսկվայում գտնվող Ռոբերտ Քոչարյանը երեկ չի հանդիպել Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացրին, որ ՀՀ երկրորդ նախագահը երկուշաբթի առավոտյան մեկնել է Սինգապուր, հավանաբար` որսի:




Լրահոս